211652_close_icon
views-count41154 դիտում article-date 20:14 07-12-2022

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. տղամարդը անցել է Դավիթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել. նա ասում է՝ «պատերազմ տեսած մարդ եմ, կորցնելու բան չունեմ» բողոքում է դատախազից, դատավորից, պահանջում հանդիպում ԱԺ պատգամավորի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Մոտ 40 րոպե է, մի տղամարդ Դավիթաշենի կամրջի տակ անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվելով ինքնասպան լինել։

Այս պահին նրա հետ բանակցություններ են վարում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ինչպես նաև ԱԻՆ հոգեբաններն ու ԱԻՆ-ից մեկ այլ ներկայացուցիչ։

Այդ տղամարդը հոգեբանական ծանր վիճակում է գտնվում և հայտնում է, որ ինքը պատերազմ տեսած մարդ է, այլևս համբերության բաժակը լցվել է, բողոքում է դատախազությունից  ու դատարանից և պահանջում է հանդիպում՝ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները։

Տեղում է նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը։

Պարեկների աշխատանքն էլ տեղում ղեկավարում են 2-րդ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանն ու հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանը։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+

Նմանատիպ նյութեր