1754 դիտում
21:05 30-08-2014
ՀՅԴ՞-ն է «աթոռակռիվ» տալիս, թե՞ ոչ իշխանական քառյակի մյուս ուժերը.aravot.am
[url=http://www.aravot.am/2014/08/30/492442/]Aravot.am[/url]-ը գրում է. Ստեփան Մարգարյանը հակադարձում է Արմեն Ռուստամյանին.
[b]-Նախօրեին, ԲՀԿ-ի հետ կայացած առանձին հանդիպումից հետո ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՅԴ-ն կողմ է սահմանադրական բարեփոխումներին, եթե դրանք ներառեն նաեւ կուսակցության պատկերացումներն ու իր տարակուսանքն արտահայտեց Քառյակի մյուս ուժերի «դեմ» դիրքորոշման առիթով, այն պարագայում, երբ նախագիծը դեռ պաշտոնական տեսք չունի: «Մյուս քաղաքական ուժերը պիտի մտածեն՝ կողմ լինելով խորհրդարանական կառավարման համակարգին, այժմ ինչո՞ւ են համարում, որ հիմա դրա ժամանակը չի»,- տարակուսեց Արմեն Ռուստամյանը: ՀՅԴ-ի դիրքորոշումը անակնկա՞լ էր:
[/b]
- ՀՅԴ-ի դիրքորոշումը մշտապես, ինչ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ խոսակցությունները գնում են, եղել է հետեւյալը՝ իրենք կողմ կլինեն, եթե իրենց պայմանները, առաջարկները կմտնեն այնտեղ, իրենց դիրքորոշումը կարտահայտվի այդ փոփոխություններում: Հիմա այդ փոփոխությունները չկան: Իրենք էլ չեն կարդացել: Դեռեւս պաշտոնապես որեւէ բան հրապարակված չի: Այդ դեպքում, եթե մենք կարդացած չլինելով դեմ ենք, կարելի է ասել նույնը, որ կարդացած չլինելով կողմ էլ չի կարելի լինել: Համենայնդեպս, ՀՅԴ-ի դիրքորոշումը մենք մշտապես իմացել ենք: Ես այս առումով ասելու ոչինչ չունեմ. քաղաքական ուժ է, ինքն է որոշում: Բայց մենք ծանոթ լինել-չլինելու խնդիր չենք էլ քննարկում, մենք չենք էլ ասում, որ բովանդակային քննարկում ենք կատարելու եւ բովանդակությանն ենք դեմ: Մենք երեւույթին ենք դեմ: Բազմիցս ասել ենք, որ հիմա Սահմանադրություն փոխելու անհրաժեշտություն չկա, սահմանադրական փոփոխությունը որեւէ կապ չունի երկրի առջեւ ծառացած մարտահրավերների հետ: Իսկ դրանք շատ են, եւ Սահմանադրությունը դրանց պատասխանները տալիս է: Չկա այնպիսի իրավիճակ, որ Սահմանադրությունը խանգարում է խնդրի լուծմանը: Երկրի հետ կապված մեր խնդիրը Սահմանադրության փոփոխությունը չէ:
[b]- Չե՞ք կարծում, որ ավելի ռացիոնալ է ՀՅԴ-ի դիրքորոշումը՝ բովանդակային քննարկումների մեջ մտնել, այլապես, ստացվում է աթոռակռիվ: Ինչպես Արմեն Ռուստամյանը նկատեց. «Ինչ-որ հույս կա, քանի որ նախագահը գնացող է, իրենք կարող է գան, էդ աթոռից մի քիչ էլ իրե՞նք օգտվեն: Եթե հիմա չարեցին, տասը տարի եւս այս համակարգը չի փոխվի, որովհետեւ ամեն մի նոր եկած նախագահ, անկախ անձից, գայթակղվում է այն իշխանությամբ, որը որ ունի: Աթոռակռիվ է դառնում»:
[/b]
- Ես հիմա կարող եմ իմ կարծիքն ասել. մենք նույնիսկ, կարծում եմ, որ պատրաստ կլինենք, եթե, իհարկե, լուրջ քննարկում ծավալվի: Եկեք, այդ դեպքում, այժմվանից ստորագրենք, հայտարարենք ի պաշտոնե, որ համապետական ընտրությունների ավարտից անմիջապես հետո՝ անցնում ենք Սահմանադրության փոփոխությանը: Այսինքն, որ վերանա այն խնդիրը, թե որեւէ մեկը նստելու է կամ չի նստելու: Մենք պատրաստ ենք նաեւ դրան: Բայց մենք պատրաստ չենք արհեստական սահմանադրական փոփոխությունների ընթացքում նպաստելու, ասենք, իշխանությունների վերարտադրությանը, ինչը տեղի կունենա միանշանակ, եթե Սահմանադրությունը փոխվի: Հիմա ո՞րն է աթոռակռիվը. նպաստել իշխանությունների վերարտադրությանը, թե ասել՝ եկեք անմիջապես ընտրություններից հետո գնանք փոփոխությունների: Մենք պատրաստ ենք նստել եւ քննարկել անմիջապես ընտրություններից հետո բովանդակային քննարկումների եւ սահմանադրական փոփոխությունենրի գնալու մասին հարցը:
[b]- ՀՅԴ-ի այդ դիրքորոշումը Քառյակի ծրագրերում փոփոխություններ մտցնո՞ւմ է:
[/b]
- Քառյակի նիստ չենք արել եւ կոռեկտ չի լինի, որ ես Քառյակի անունից որեւէ բան ասեմ: Այդ ամեն ինչը, անշուշտ, կքննարկվի Քառյակում, եթե, իհարկե, Քառյակը որոշի, ի վերջո, որպես Քառյակ անդրադառնալ սահմանադրական փոփոխություններին, ոչ թե որպես առանձին կուսակցություններ: Հիմա Քառյակի դիրքորոշումը 12 կետերն են եւ դրանց կատարման վերաբերյալ վերաբերմունքը, ինչը կհայտնենք շուտով: Սահմանադրության վերաբերյալ մենք չունենք Քառյակի կողմից պաշտոնապես հրապարակված բովանդակային կամ ձեւի վերաբերյալ իչն-որ բաներ: Կքննարկենք՝ կերեւա:
[b]- ՀՅԴ-ի կեցվածքում իշխանության հետ կոալիցիա մտնելու հավակնություններ տեսնում ե՞ք:
[/b]
- Ճիշտ չի լինի, որ ես այդ հարցին պատասխանեմ: Չգիտեմ: Այնուամենայնիվ, ՀՅԴ-ի պաշտոնական հայտարարությունը, որ իրենք պաշտպանելու են սահմանադրական բարեփոխումները, դեռեւս, կարծում եմ, որ կարելի է համարել, որ չկա: Իրենք կհայտարարեն, կհիմնավորեն՝ դա այլ բան է: Հիմա գնում է բանավեճ, ես համարում եմ դա նույնիսկ առողջ բանավեճ, մտնե՞լ սահմանադրական փոփոխությունների քննարկումների մեջ, թե՝ ոչ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ [url=http://www.aravot.am/2014/08/30/492442/]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
7249 դիտում
09:15 25-11-2017
Աթոռակռիվ Սամվել Նիկոյանի և Լևոն Յոլյանի միջև. «Ժողովուրդ»
2837 դիտում
10:40 29-01-2015
Իշխանական կուլիսներում վաղուց քննարկվում է նախագահի իշխանական թեկնածուի հարցը. Ժողովուրդ
Այս բաժնից
970 դիտում
22:12 26-12-2024
Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը հրաժարական է տվել
715 դիտում
21:55 26-12-2024
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում
805 դիտում
21:42 26-12-2024
Փողի դիմաց կարելի էր հանձնել Հայրենիքը․ Ավետիք Իշխանյան