Աթոռակռիվ Սամվել Նիկոյանի և Լևոն Յոլյանի միջև. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերով հանձնաժողովի նիստի սկզբում հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց: Սովորաբար այս հանձնաժողովի նիստերում ԱԺ նախկին նախագահ, այժմ հասարակ պատգամավոր Սամվել Նիկոյանը նստում է իր ընկերոջ՝ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի ձախ կողմում: Սակայն երեկ այդտեղ նստած էր Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը, ինչն էլ դուր չեկավ Սամվել Նիկոյանին:
«Տեղս նստել են»,- դժգոհեց նա, և համառորեն կանգնած մնաց: Մինասյանն էլ ընկերոջ «սիրտը շահելու համար» նոր աթոռ բերեց, ու տեղադրեց գրեթե իր կողքին: Նշենք, որ երեկվա նիստին հանձնաժողովի տասնմեկ անդամներից մասնակցում էր միայն վեցը, այն էլ Էդուարդ Շարմազանովը միայն հինգ րոպեով եկավ նիստին և հեռացավ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]