Սիրիայի տարածքով հետախուզական թռիչքներ իրականացնելու ԱՄՆ-ի որոշումը Մոսկվայում տագնապ է առաջացնում
РИА Новости լրատվական գործակալության հաղորդմամբ` Սիրիայի տարածքով հետախուզական թռիչքներ իրականացնելու ԱՄՆ-ի որոշումը Մոսկվայում տագնապ է առաջացնում:
Ըստ աղբյուրի` Մոսկվայում հուսով են, որ Վաշինգտոնը սիրիական ուղղությամբ իր հետագա գործողություններում կառաջնորդվի միջազգային իրավունքի նորմերով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Նշվում է, որ ԱՄՆ-ը իր այս քայլը բացատրում է արտերկրում գտնվող իր քաղաքացիներին իսլամիստ ծայրահեղականների կողմից սպառնացող վտանգը կանխելու անհրաժեշտությամբ:
Ավելին, մի շարք ԶԼՄ-ներ նմանատիպ գործողությունները որակում են որպես Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին ավիահարվածներ հասցնելու նախապատրաստություն: