211652_close_icon

Ֆրանսիան հետախուզական թռիչքներ կիրականացնի սիրիական սահմանի մոտ

views-count1453 դիտում article-date 16:12 07-09-2015
Ֆրանսիան մտադիր է հետախուզական թռիչքներ իրականացնել Սիրիայի հետ սահմանային գոտիներում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: Օլանդը նաև նշել է, որ ներկա պահին Ֆրանսիան քննարկում է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին հարվածներ հասցնելու հարցը: Օլանդի հրահանգով սեպտեմբերի 8-ից ֆրանսիական կործանիչները կսկսեն թռիչքները:

Նմանատիպ նյութեր