16178 դիտում
11:47 30-08-2014
Նոր մանրամասներ՝ Սևանում «Հզոր ապագա» կուսակցության ղեկավարին ծեծի ենթարկելու մասին. հայտնի է պատճառը
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին հայտնի են դարձել Սեւան քաղաքում օգոստոսի 28-ին «Հզոր ապագա» կուսակցության ղեկավար Արկադի Կիրակոսյանին ծեծի ենթարկելու պատճառները:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ նրան քաղաքական դրդապատճառներով չեն ծեծի ենթարկել: Ծեծկռտուքի պատճառը եղել է կառուցապատման աշխատանքները, որոնք խանգարել են հարակից խանութի սեփականատիրոջը:
Տեղեկությունը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ կուսակցության ղեկավար Արկադի Կիրակոսյանը եւ մանրամասնեց. «Այդ տարածքը, որտեղ փորձում էինք կառուցապատում իրականացնել, նախկին դեղատան տարածք է: Մենք այդ տարածքը 3 տարով վերցրել էինք, որպեսզի օգտագործենք՝ որպես կուսակցության գրասենյակ եւ անվճար բուժամբուլատորիա, սակայն հարակից խանութի սեփականատերը դեմ էր՝ պատճառաբանելով, որ այն փակում է իրենց խանութի ճակատային մասը»:
Արկադի Կիրակոսյանը հաստատեց նաեւ ֆոտոլրագրողի այն տեղեկությունը, որ ինքն ունի շինարարական կազմակերպություն. «Այո, ես ունեմ շինարարական կազմակերպություն, որը կոչվում է «ԱԿՏԱ Հոլդինգ», այսինքն` աղքատության կրճատում՝ տնտեսության աճ: Բայց մենք այլ շինարարական կազմակերպության հետ էինք պայմանագիր կնքել հիմքային աշխատանքները կազմակերպելու համար: Մեր շինարարական կազմակերպությունը միայն վերանորոգմամբ է զբաղվում»:
Ա. Կիրակոսյանը փոխանցեց նաև, որ իր կուսակցությունն ինքնաֆինանսավորմամբ է զբաղվում: Ինքը բնիկ գյումրեցի է եւ տվյալ շինարարական աշխատանքները Սեւանում իրականացրել է պիլոտային ծրագրի արդյունքում: Հաջորդն իրականացնելու են Գյումրիում, Վանաձորում եւ այդպես շարունակ: Ինչ վերաբերում է նրան, թե խնդիրը ինչ հանգուցալուծում է ստացել, ասաց, որ քննություն է ընթանում եւ դրանից հետո նոր միայն պարզ կդառնա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սեւան քաղաքում օգոստոսի 28-ին ծեծի է ենթարկվել «Հզոր ապագա» կուսակցության ղեկավար Արկադի Կիրակոսյանը: Այս տեղեկությունը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էր նաեւ ինքը` Արկադի Կիրակոսյանը: Նրա խոսքով՝ Սեւանի քաղաքապետի կողմից ստացված համապատասխան թույլտվությամբ Սեւանի Նաիրյան 151 հասցեում կուսակցության գրասենյակ է կառուցել, սակայն շինարարական աշխատանքների ընթացքում հայտնվել են մի քանի տղաներ եւ հայտնել, որ նա այդտեղ գրասենյակ կառուցելու իրավունք չունի եւ սկսել են ծեծել: Միաժամանակ ավելացրեց, որ իրեն ծեծողներից մեկը Սեւան քաղաքի ավագանու Անդամ Արայիկ Գեւորգյանն է: «Բարեբախտաբար օգնականներս կարողացան ինձ օգնության հասնել, բայց հայհոյանքախառն սպառնալիքները շարունակվում էին: Երեկ ոստիկանությունում հաղորդում եմ տվել հանցագործության մասին: Այսօր էլ դատաբժշկական ուղեգիրն եմ վերցրել»,- ասաց Ա. Կիրակոսյանը: Միաժամանակ ավելացրել էր, որ իր գործունեության ընթացքում արդեն 2-րդ անգամ է ծեծի ենթարկվում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
886 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
907 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»