Կիևը Բրյուսելից ակնկալում է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների սահմանում
РИА Новости լրատվական գործակալության հաղորդմամբ` Պորոշենկոյի` Բրյուսել կատարելիք այցի արդյունքում Ուկրաինան աջակցություն ստանալու հարցում ավելի վճռական քայլեր է ակնկալում:
Նշվում է, որ խոսքը մասնավորապես վերաբերում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանմանը:
Ուկրաինական կողմն ընդգծել է, որ ԵՄ-ի կողմից որոշումների ընդունումը շատ դժվար է առաջ ընթանում, և դրանց դինամիկան Ուկրաինային չի բավարարում:
Հաղորդվում է նաև, որ Բրյուսել կատարելիք այցի ընթացքում Պորոշենկոն եվրոպացի ղեկավարների հետ կունենա 11 երկկողմանի հանդիպումներ: