Հենրիխ Մխիթարյանի գնահատականը` «Աուգսբուրգ»-ի դեմ խաղում
Բունդեսլիգայի 2-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն մրցակցի հարկի տակ 3:2 հաշվով հաղթանակ տոնեց «Աուգսբուրգ»-ի նկատմամբ: Խաղից հետո գերմանական Ruhrnachrichten պարբերական ավանդույթի համաձայն գնահատել է դորտմունդյան ակումբի ֆուտբոլիստների ելույթները: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիարյանը բարձր գնահատական է ստացել: Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Մարկո Ռոյսը, ով 11-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, իսկ 14-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Սոկրատիսին:
Վայդենֆելլեր`3
Դուրմ`3,5
Պիշչեկ`2,5
Սուբոտիչ`3,5
Սոկրատիս`3
[b]Մխիթարյան`2,5[/b]
Գրոսկրոյտց`3
Ռոյս`1,5
Յոյիչ`4
Կեհլ`2
Նշենք, որ Գերմանիայում ամենաբարձր գհատականը համարվում է 1-ը, իսկ ամենացածրը` 6-ը: