Ուկրաինայում արգելվելո՞ւ է անդամակցել Մաքսային միությանը և ԵՏՄ-ին
Ուկրաինայի կառավարությունը նախաձեռնում է երկրի ոչ բլոկային կարգավիճակի վերացում ու ՆԱՏՕ-ին նրա անդամակցում: Այս մասին հայտնում է ZN.UA ուկրաինական լրատվականը` հղում անելով կառավարության նիստում Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի համապատասխան հայտարարությանը:
Իր հայտարարության մեջ Յացենյուկը մասնավորապես ասել է, որ Ուկրաինայի կառավարությունը խորհրդարանի դիտարկմանն է ներկայացնում ուկրաինական պետության ոչ բլոկային կարգավիճակը չեղյալ հայտարարելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ Ուկրաինայի կուրսի վերականգնման մասին օրենքը:
Բացի այդ, ըստ այդ օրենքի, արտաքին քաղաքական ոլորտում Ուկրաինայի հիմնական ու գլխավոր նպատակը ԵՄ-ին անդամակցելն է: Տվյալ օրենքն Ուկրաինային հնարավորություն կընձեռի որոշումներ կայացնելու յուրաքանչյուր այլ տնտեսական, քաղաքական ու ռազմական դաշինքներին անդամակցելու շուրջ, որոնք չեն հակասում Ուկրաինայի հիմնական նպատակներին: Դա վերաբերում է ԵՄ-ին անդամակցելուն:
Նշվում է, որ այս օրենքի ընդունումը կնշանակի, որ Ուկրաինայում արգելվելու է անդամակցել ինչպես Մաքսային միությանը, այնպես էլ Եվրասիական տնտեսական միությանը և այդ տեսակ «այսպես կոչված» միություններին, որոնք, ըստ էության, հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության անվան Խորհրդային միություն: