2623 դիտում
10:34 04-06-2014
Ինչո՞ւ է Հայաստանը ցանկանում շտապ անդամակցել ԵՏՄ-ին․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ռուսաստանյան էմիսարները հայաստանյան իրենց էմիսարների միջոցով փորձում են «ամրապնդել» թեզը, որ Հայաստանի ու Ղարաբաղի միջև մաքսային կետ անպայման լինելու է: Մեզ հետ զրուցող ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ասաց. «Բացառեք, Նազարբաևի ասածները մեզ չէին ուղղված, այդ կաթոցներով Ադրբեջանի կողմնակիցները ցանկանում են Ադրբեջանին համոզել-բերել Եվրասիական միություն, ինչը, կարծում եմ. անհնար է»: Ինչո՞ւ է անհնար: «Բանն այն է, որ Ռուսաստանը խոստումներ կտա, սակայն Ադրբեջանին կպահի օդում՝ առանց վերջինիս ցանկությունները բավարարելու, որովհետև Ադրբեջանն այսօր կարող է մտնել ԵՏՄ, վաղը նույն արագությամբ դուրս գալ»: Բոլոր դեպքերում, ՌԴ-Ադրբեջան «տորգը» շարունակվում է։ Ասել է թե՝ Ռուսաստանը հույսը չի՞ կորցնում: «Կապրենք՝ կտեսնենք»,- ասաց բարձրաստիճանը:
Մեր տեղեկություններով, սակայն, այս խնդրում կա ևս մեկ նրբություն, ինչի պատճառով էլ Հայաստանը ցանկանում է շտապ անդամակցել ԵՏՄ-ին. անդամ երկիրը վետոյի իրավունք է ձեռք բերում»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1401 դիտում
16:26 29-08-2014
Ուկրաինայում արգելվելո՞ւ է անդամակցել Մաքսային միությանը և ԵՏՄ-ին
1270 դիտում
12:16 27-04-2014
Մոլդովան ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին
1294 դիտում
16:59 30-01-2015
ԵՏՄ-ի պայմանագրին միանալուց հետո Հայաստանում կգործեն ՀՀ և ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերը
Այս բաժնից
1075 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»