900 դիտում
15:22 07-11-2014
Հայաստանն անդամակցել է «Ֆրանկոֆոն» փաստաբանական միավորումների միջազգային միությանը
ՀՀ փաստաբանների պալատը այս տարվա հուլիս ամսին առաջարկ է ստացել անդամակցել «Ֆրանկոֆոն փաստաբանական միավորումների» միջազգային միությանը, որին համաձայնել է և անդամակցությաան հայտ է ներկայացրել: 2014թ. հոկտեմբերի 18-ի Միության ընդհանուր ժողովում քննարկվել և հաստատվել է Հայաստանի փաստաբանների պալատի անդամակցության մասին օրակարգային հարցը:
«Ֆրանկոֆոն փաստաբանական միավորումների» միջազգային միությունը ստեղծվել է 1985թ Փարիզում, որին այսօր անդամակցում են աշխարհի շուրջ 40 երկրների փաստաբանական միություններ:
Այս կազմակերպության կանոնադրական նպատակներն են ապահովել անդամ փաստաբանական միությունների միջև համագործակցությունը՝ հարգելով միմյանց անկախությունը, պաշտպանել անդամ միությունների անկախությունը, զարգացնել պաշտպանության իրավունքը և ապահովել արդար դատաքննության կանոները, նպաստել անդամ երկրների փաստաբանական համայնքներում փաստաբանի վարքագծի կանոների պահպանմանը:
Նշենք, որ «Ֆրանկոֆոն փաստաբանական միավորումների» միջազգային միությունը միավորում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների փաստաբանական միությունները:
Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ասոցացված անդամ է դարձել 2008թ-ից:
Նմանատիպ նյութեր
1494 դիտում
16:26 29-08-2014
Ուկրաինայում արգելվելո՞ւ է անդամակցել Մաքսային միությանը և ԵՏՄ-ին
2697 դիտում
16:26 19-09-2014
ԵԿՄ-ի հերթական ստուգայցը Տավուշի մարզում էր, որտեղ միությանը անդամակցել ցանկացողների ահռելի հոսք կա. տեսանյութ
1511 դիտում
12:38 06-06-2019
Հայաստանն անդամակցել է Intel գիտատեխնիկական փառատոնին
Այս բաժնից
1306 դիտում
21:26 02-01-2025
Արամ Ա Վեհափառ Հայրապետը Լիբանանում պապական նվիրակի հետ է հանդիպել
1162 դիտում
19:54 02-01-2025
Հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու մեր առաքելությանը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն