211652_close_icon
views-count2661 դիտում article-date 16:26 19-09-2014

ԵԿՄ-ի հերթական ստուգայցը Տավուշի մարզում էր, որտեղ միությանը անդամակցել ցանկացողների ահռելի հոսք կա. տեսանյութ

ԵԿՄ հերթական ստուգայցը Տավուշի մարզում էր: Ելույթների ընթացքում ընդգծվեց, որ Երկրապահ կամավորականների միությունը արյան կանչով, ժամանակի հրամայականով ստեղծված կազմակերպություն է, որն, ինչպես փաստում են կառույցի բազմահազար անդամները, այսօր էլ կատարում է առաքելությունը: Նկատելի էր, որ այսօր էլ դեռ ԵԿՄ-ին անդամակցել ցանկացողների ահռելի հոսք կա: Դրանով է նաեւ պայմանավորված, որ ի կատարումն ԵԿՄ վարչության նախագահի աշխատանքային ծրագրի՝ այս օրերին վարչության անդամները ստուգայցեր են կազմակերպում մարզային խորհուրդներ եւ տարածքային բաժանմունքներ: Հանդիպումներն անցնում են ոգեւորության մթնոլորտում՝ ծաղկադրումներ, ելույթներ, պարգեւների հանձնում, անդամության վկայականների տրամադրում: Այս ստուգացն անցկացվեց Իջեւան քաղաքում որն ավանդույթի համաձայն սկսվեց ազատամարտիկների պատվին կանգնեցված հուշահամալիրի ծաղկադրման արարողությամբ: Հանդիսավոր նիստի ժամանակ տարածաշրջանի եռասերունդ երկրապահները՝ պատերազմի մասնակիցներ, երիտասարդ երկրապահներ եւ պատանի երկրապահներ, միաբերան խոսում էին այն մասին, որ ԵԿՄ-ն, Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, հավատարիմ է Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամներին, անդավաճան ընթանում է Հայաստան պետության հզորացման ճանապարհով: Այսօրինակ միջոցառումների անբաժան մասն է պարգեւատրման արարողությունը: Ընդգծվեց, որ հատկապես վերջին շրջանում, պարգեւներ ստանալուց առավել սպասված է ԵԿՄ անդամատոմսերի հանձնման արարողությունը: Իջեւանում փաստեցին, որ կազմակերպությանն անդամակցել կամեցողների բանակը ստվարանում է օրեցօր, եւ վարչությունը չի հասցնում բոլոր անդամագրվողներին կարճ ժամկետներում հանձնել անդամատոմսեր: Այս միջոցառման ժամանակ հանդիսավոր պայմաններում ԵԿՄ անդամության վկայականներ հանձնվեցին իջեւանցի մոտ հազար նորագիրներից մի քանի տասնյակին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր