211652_close_icon

Միջուկային թափոնները Իրանից դուրս են բերվելու. Ալի Ակբար Սալեհի

views-count1053 դիտում article-date 13:33 08-04-2015
Մեջլիսում փակ նիստի ժամանակ Իրանի Ատոմային Էներգիայի հարցերով կազմակերպության ղեկավար Ալի Ակբար Սալեհին հայտարարել է, որ միջուկային թափոնները Իրանից դուրս են բերվելու: Նա նշել է, որ, ըստ պայմանավորվածության, Իրանը պետք Է միանա միջազգային կոնսորցիումին, ուստի Իրանի և առհասարակ աշխարհի համար վտանգ ներկայացնող միջուկային թափոնները պետք է տեղափոխվեն ավելի անվտանգ վայր: Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն էլ նշել Է, որ Իրանը կթույլատրի իր միջուկային օբյեկտներում տեսախցիկներ տեղակայել, որոնք, սակայն, առցանց չեն հեռարձակվի: Ի դեպ, այսօր Իրանի մեջլիսը հավանություն է տվել Լոզանում կայացած միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում իր պատվիրակության գործողություններին:

Նմանատիպ նյութեր