ՀԱՊԿ-ը պատրաստ է խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա
ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերը պատրաստ են ցանկացած գործողությունների, այդ թվում` մասնակից երկրների սահմաններից դուրս` ներառյալ Ուկրաինան: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվականը:
Նշվում է սակայն, որ խաղաղապահների գործունեությանը վերաբերող ցանկացած որոշում կարող է ընդունել միայն հավաքական անվտանգության Խորհուրդը, որում ներառված են անդամ երկրների ղեկավարները:
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Բորդյուժայի խոսքով` խաղաղապահները լավ պատրաստված են, բացի այդ` հագեցած են անհրաժեշտ զենքով և տեխնիկական միջոցներով: Նա ընդգծել է, որ խաղաղապահները գտնվում են բարձր մակարդակում և պատրաստ են ցանկացած բարդության խաղաղապահ գործողությունների: