4725 դիտում
09:34 29-08-2014
ՄՀԶՀԿ-ի նախաձեռնած «Բարի արագիլ» ծրագիրը օգնություն ցուցաբերեց Վանաձորի մանկատանը. ֆոտոշարք
Ս.թ. օգոստոսի 28-ին Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպությունը /ՄՀԶՀԿ/ Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության հետ համատեղ, ինչպես նաև “Երիտասարդ դիվանագիտություն 2014” գիտագործնական դպրոցի մասնակիցները “Բարի արագիլ ” ծրագրի շրջանակներում, որի նպատակն է Հայաստանում մանկատներին և ծերանոցներին օգնությունը, Վանաձոր քաղաքի մանկատանը փոխանցեցին հագուստ, սննդամթերք և հիգիենայի պարագաներ: Միջոցառմանը մասնակցեցին Հայստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Մարկ Կալինինը և Հայաստանի Լոռու մարզպետարանի ներկայացուցիչները:
Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության /ՄՀԶՀԿ/ նախագահ Արման Ղուկասյանը ողջունեց Վանաձորի մանկատան երեխաներին և նշեց.
«Մենք շատ ուրախ ենք այսօր ներկա գտնվելու այստեղ և օգտակար լինելու ձեր մանկատանը, մեր այցելությունները անպայման կկրեն շարունակական բնույթ: Մենք պատրաստվում ենք «Բարի արագիլ» ծրագրի շրջանակներում այցելել Երևան քաղաքի, ինչպես նաև Հայաստանի այլ մարզերի մանկատներ »:
Հայստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Մարկ Կալինինը նշեց, որ Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը միշտ էլ օգնում է Հայաստանի մանկատներին անհրաժեշտ գրականությամբ. «Մենք արդեն պայմանավորվել ենք տնօրենի հետ, և շուտով Վանաձորի մանկատունը կհամալրվի նոր հետաքրքիր և ճանաչողական դասագրքերով և գրքերով: Շուտով սեպտեմբերի մեկն է, և ես կցանկանայի շնորհավորել ձեզ և հաջողություններ մաղթել նոր ուսումնական տարում»:
Վանաձորի մանկատան տնօրենը, ինչպես նաև մարզպետարանի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպությանը և Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությանը օգնության համար: Իրենց հերթին երեխաները, ի նշան շնորհակալության, պատրաստել էին պարի և երգի տեսքով փոքրիկ ներկայացում:
Հիշեցնենք, որ Վանաձորի մանկատանը ապրում է 84 երեխա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
1604 դիտում
18:34 29-09-2014
Տարոն Մարգարյանի հովանավորությամբ Վանաձորի մանկատանը բացվեց նոր, վերանորոգված ընդարձակ սենյակ
Այս բաժնից
883 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
763 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
664 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին