211652_close_icon
views-count927 դիտում article-date 09:22 29-08-2014

Շարունակվում են հրդեհներ բռնկվել խոտածածկ տարածքներում

Oգոստոսի 28-29-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Նաիրիան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում այրվել է 70 քմ խոտածածկույթ, Ձորաղբյուրի ամառանոցներում` մոտ 1500 քմ, Երևան-Սևան ավտո¬ճանապարհին՝ «Բեկոն» մսամթերքի կոմբինատի մոտակայքում` 30 քմ, Չարենցավան – Ֆանտան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում` 4 հա, Երիտասարդության փողոցի մոտակաքում` մոտ 1 հա, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 256 շենքի մոտակայքում` 2500 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում` մոտ 1000 քմ, Ղարսի խճուղու թիվ 15 շենքի մոտակայքում` մոտ 500 քմ, Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բլրի մոտակայքում` 25 հա, Սպանդարյան գյուղում՝ ջրանցքի մոտակայքում` 1 հա խոտածածկ տարածք Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: ՀՀ ԱԻՆ մամլո ծառայություն

Նմանատիպ նյութեր