211652_close_icon
views-count1209 դիտում article-date 09:09 23-08-2014

Հանրապետության խոտածածկ տարածքներում շարունակվում են հրդեհներ բռնկվել

Օգոստոսի 22-23-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Սևակի փողոցում այրվել է 300 քմ, «Նոր արեկարգում» ՓԲԸ-ի տնկարանում՝ 3000 քմ, Դավիթ Մալյան փողոցում` 800 քմ Արտաշիսյան փողոցում` 4000 քմ, Միկոյան փողոցում` 10 քմ, Ֆուչիկի փողոցում` 5 քմ, Գորիս-Երևան ավտոճանապարհին` 200 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղքում` 5200 քմ, Չարենցավան քաղաքում` 8.5 հա և 5250 քմ, Եղվարդ քաղաքում` 200 քմ, Ձորաղբյուր գյուղում` 5000 քմ, Դերեկ գյուղում` 800 հակ, Տավուշի մարզի Բերդավան-Զորական ավտոճանապարհի մոտակա անտառում` 9 հա, Լոռու մարզի Ամոջ գյուղում` 1200 քմ, Սյունիքի մարզի Վարդավանք գյուղում` 10 հա, Համլետավան գյուղում` 10 հա խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր