211652_close_icon
views-count1610 դիտում article-date 21:54 28-08-2014

Նոր ուստարում կլինեն փորձաքննություն անցած նոր դասագրքեր

ԿԳ նախարարը համոզված է, որ նոր դասագրքերից գոհ կլինեն աշակերտները, մանկավարժները և ծնողները: Շիրակի մարզում կրթության ոլորտի պատասխանատուների հետ հանդիպմանը նախարար Արմեն Աշոտյանը խոստացել է ուշադրություն դարձնել բոլոր դպրոցներին և նախադպրոցական հիմնարկներին: Այս ուստարում Շիրակի մարզում առաջին դասարան կհաճախի 3420 երեխա: Հաշվարկը նախնական է: Այն կհստակեցվի սեպտեմբերի առաջին տասնօրյակում: Սահակ Մինասյանն ասում է, որ աշակերտների մեծ մասն ուսումը չի շարունակում ավագ դպրոցում, կամ ավագ դպրոցից հետ չի դիմում որեւէ բուհ: Շիրակի դպրոցներում միջնակարգ կրթությամբ մանկավարժ չկա: Ուսուցիչների մի մասը թերծանրաբեռնված է աշխատում դպրոցներում: Արմեն Աշոտյանն ասում է, այս խնդիրը լուծվելու է ոչ թե զանգվածային կրճատումների ճանապարհով, այլ ըստ առանձին դեպքերի: Ազգային երգ ու պար այս ուստարում Շիրակի դպրոցներում չի դասավանդվի, ավագ դպրոցները կստատան նոր գույք եւ էլեկտրոնային լաբորատորիաներ: Նոր ուստարում կլինեն նաեւ նոր դասագրքեր: Դրանք արդեն փորձաքննության են անցել, եւ ըստ նախարարի, գոհ կլինեն և' մանկավարժները, և' աշակերտները, և' ծնողները: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32929]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր