211652_close_icon

Որքան Ադրբեջանը շարունակի խոչընդոտել ԼՂՀ հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված ջանքերը, այնքան նորանոր որոշումներ ու բանաձևեր կակնկալվեն. Է. Նալբանդյան

views-count1405 դիտում article-date 15:43 28-08-2014
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Ողջունում ենք ԱՄՆ Կալիֆորնիայի Սենատի որոշումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ: Որքան Ադրբեջանը կշարունակի խոչընդոտել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և եռանախագահների ջանքերը, այնքան նորանոր համանման որոշումներ ու բանաձևեր կարելի է ակնկալել, որոնք ճանապարհ կհարթեն դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչում»: Հիշեցնենք, որ ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Սենատը երեկ ձայների զգալի մեծամասնությամբ ընդունել է ԼՂՀ-ի անկախության ճանաչման մասին AJR 32 բանաձևը և դրանով իսկ պաշտոնապես կոչ արել ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին` աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանն ու ժողովրդավարական անկախության զարգացմանը: Այս մասին հայտնել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի ներկայացուցիչները: Իր ելույթում սենատոր Դե Լեոնը մասնավորապես նշել է. «Հայ ժողովուրդը այս տարածաշրջանում մեծապես տուժել է և արժանի է ազատ և անկախ հայրենիք ունենալու, որտեղ չի ենթարկվի վտանգների ու հալածանքների»: AJR 32 բանաձևը Կալիֆորնիա նահանգի վեհաժողովի կողմից ընդունվել էր այս տարվա մայիսին:

Նմանատիպ նյութեր