211652_close_icon
views-count1899 դիտում article-date 19:52 30-08-2014

Սպանության մեղադրանքով հետախուզվողին 11 տարի անց հայտնաբերեցին և տեղափոխեցին Հայաստան

Օգոստոսի 29-ին, ժամը 20.30-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է էտապավորվել 1977 թ. ծնված Անդրանիկ Ե.-ն, որը 2003 թ. հուլիսի 18-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի մեղադրանքով (Սպանությունը, որը կատարվել է շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով): Խափանման միջոցը` կալանք: Անդրանիկ Ե.-ն հանձնվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր