Ռուսաստանը հերքում է Ուկրաինայի պատերազմական գոտի զենքի առաքման մասին լուրերը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Ռուսաստանից Ուկրաինայի պատերազմական գոտի զենքի առաքման մասին լուրերը և հայտարարել է, որ ռուս դեսանտայինների (որոնք զոհվել են անհայտ պայմաններում) հուղարկավորության մասին լուրերը ճշտման կարիք ունեն: Այս մասին հայտնում է РИА Новости ռուսական լրատվական գործակալությունը:
«Սրանք նոր հայտարարություններ չեն, դրանք կանոնավոր կերպով արվում են, իսկ Ռուսաստանը պարբերաբար կրկնում է իր հերքումները` հայտարարելով, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- անդրադառնալով զենք փոխադրելու մասին լուրերին` հայտարարել է Պեսկովը:
Պեսկովը նաև հայտնել է, որ Ուկրաինայի արևելքի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրող երկրորդ խումբը շուտով կուղարկվի Ուկրաինա` ընդգծելով, որ այդ գործողությունը, ինչպես նախորդ անգամ, կիրականցվի Կարմիր Խաչի հովանու ներքո և Կիևի համաձայնությամբ: