Էրդողանը հրաժարվեց իր ղեկավարած կուսակցության նախագահի պաշտոնից. այն կղեկավարի Դավութօղլուն
Թուրքիայյի նորընտիր նախագահ, նախկին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարական է տվել իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի պաշտոնին:
Ինչպես տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները, հրաժարականի մասին Էրդողանը հայտնել է այսօր Անկարայում անցկացվող կուսակցության նիստում: Կուսակցության նախագահ է ընտրվել արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ով շուտով նաև նշանակվելու է Թուրքիայի վարչապետի պաշտոնում: