211652_close_icon
views-count1464 դիտում article-date 14:15 30-08-2014

Մինչև իսրայելական անօդաչուն կործանելը Իրանի օդուժը փորձել է այն վայր իջեցնել

Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը նախ փորձել են վայր իջեցնել Իրանի օդային տարածք ներխուժած իսրայելական Hermes անօդաչու թռչող սարքը, քանի որ ցանկանում էին ձեռք բերել անօդաչուի տեսախցիկների արձանագրությունները և կործանել են այն միայն անհաջող փորձից հետո: Այս մասին հայտարարել է Իրանի Խաթամալ Անբիա ավիաբազայի հրամանատար, գեներալ Ֆարզադ Էսմայիլին: Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ իրանական օդուժը կործանել է անօդաչուն Իրանի տարածք հայտնվելուց 40 րոպե անց: Ավելի վաղ Իրանի բրիգադիր-գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել էր, որ իսրայելական անօդաչուն հագեցած է եղել 2 բարձրակարգ տեսախցիկներով: Գեներալի խոսքով՝ Hermes տիպի անօդաչուները կարող են առանց վերալիցքավորվելու անցնել մինչև 1600 կմ տարածություն:

Նմանատիպ նյութեր