94-րդ րոպեին խփված գոլի շնորհիվ ԲԱՏԷ-ն դուրս եկավ ՉԼ-ի 4-րդ որակավորման փուլ. տեսանյութ
Բելոռուսական ԲԱՏԷ-ն մեծ դժվարությամբ կարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի 3-րդ որակավորման փուլի արգելքը: Առաջին խաղում հունգարական «Դեբրեցեն»-ից 0:1 հաշվով կրած պարտությունից հետո բելոռուսական ակումբը սեփական խաղադաշտում առավելության հասավ 3:1 հաշվով, սակայն 3-րդ վճռորոշ գոլը գրանցվեց խաղի հիմնական ժամանակին ավելացված 4-րդ լրացուցիչ րոպեին: Հարկ է նշել, որ «Դեբրեցեն»-ը 38-րդ րոպեից սկսած հանդես եկավ 10 հոգով, երբ մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց հունգարական ակումբի խաղացողներից մեկին:
[b]ԲԱՏԷ [/b]- «Դեբրեցեն»`3:1
Գոլեր` Վոլոդկո 39', Ռոդիոնով 66', Կրիվեց 94' - Սիդիբե 20' (11մ)
Առաջին խաղ` 0:1