Ֆրանսուա Օլանդը թարմացրել է կառավարության կազմը
Lenta.ru-ի հաղորդմամբ` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը թարմացրել է կառավարության կազմը, որի արդյունքում նախարարների մեծ մասը պահպանել է իր պաշտոնը:
Նոր կառավարությունում մնացել են արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը, ներքին գործքերի նախարար Բեռնար Կազնևը, ֆինանսների նախարար Միշել Սապենը:
Իրենց պաշտոններում մնացել են նաև բնապահպանության ու էներգետիկայի նախարար Սեգոլեն Ռուայալն ու արդարադատության նախարար Կրիստիան Տոբիրան:
Փոփոխություններն առնչվել են կրթության ու էկոնոմիկայի նախարարություններին: Այդ գերատեսչությունների ղեկավարներ են դարձել Էմանուել Մակրոն և Նաջատ Վալո Բելկասեմը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի կառավարությունը վարչապետ Մանուել Վալսի գլխավորությամբ հրաժարակն էր տվել օգոստոսի 25-ին: