6201 դիտում
23:45 26-08-2014
«Մահվան Հովիտ». սարսափ կինո` նկարահանված մեկ տեսախցիկով
Անսահման նվիրվածության ու անձնազոհության մասին է պատմում առաջին փսեւդոռեալիթի սարսափ ֆիլմը, որ կոչվում է «Մահվան Հովիտ»: Ռեժիսոր Ռոման Մուշեղյանը և սցենարիստ Հարություն Ղուկասյանը երկար էին մտածում` ինչ ֆիլմ նկարահանեն: Ուզում էին, որ մի կողմից նորություն լինի, մյուս կողմից էլ հանդիսատեսին հետաքրքրի և որոշեցին, որ հայկական կինեմատոգրաֆում չկա աշխարհը վաղուց գրաված ռեալիթի սարսափ ժանրի կինո` նկարահանված մեկ տեսախցիկով:
«Մահվան Հովտի» համար դերասանական կազմ ընտրելիս` ռեժիսորը մեկ սկզբունքով է առաջնորդվել: Ֆիլմն ավելի իրական և միստիկ դարձնելու համար անհրաժեշտ է հեռուստադիտողին անհայտ կազմ հաավաքել:
Ելենա Բորիսենկոյի հայտնվելն էլ ֆիլմում հետաքրքիր նախապատմություն ունի: Դերասանուհին և ռեժիսորն այնքան մտերիմ ընկերներ են, որ մամուլը պարբերաբար նրանց ամուսնացնում է: Բայց Ելենան ծիծաղելով պատմում է, որ իրենց բաժանումը ավելի ցավոտ է լինում: Ինքը միշտ հայտարարում է, որ այլևս չի նկարահանվելու Ռոմանի ֆիլմերում:
Սարսափ ֆիլմի ամենաազդեցիկ գործոնը երաժշտությունն է: Արման Էլբերտն է հեղինակել բոլոր երգերը: Միայն սաունդթրեքն են որոշել վստահել The beautified project-ին: Պարզվել է Անդրեն սարսափ ֆիլմերի մեծ սիրահար է, նույնիսկ հատուկ գրված երգ է ունեցել, որ նման պահի համար էր պահել:
«Մահվան Հովիտ» սարսափ ֆիլմի պրեմիերան կկայան օգոստոսի 29-ին: Արդեն ֆիլմը դրսում ցուցադրելու առաջարկներ կան նաև արտասահմանից:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32813]Armnewstv.am[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
742 դիտում
21:53 22-11-2024
Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին
889 դիտում
21:26 22-11-2024
Փոխվարչապետը քննարկել է ԱԶԲ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող ծրագրերը
697 դիտում
21:11 22-11-2024
Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը