3742 դիտում
18:16 26-08-2014
ՀՀ սպորտի նախարարության ոսկե մեդալը՝ նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին օլիմպիական չեմպիոնին
Նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր՝ օգոստոսի 26-ին, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում բացառիկ ծառայությունների համար նախարարության ոսկե մեդալով պարգևատրել է օլիմպիական կրկնակի չեմպիոն, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, սպորտի վաստակավոր վարպետ, ՖԻԼԱ-ի փառքի սրահի անդամ Արմեն Նազարյանին:
Նախարար Ղազարյանն իր խոսքում նշեց, որ չնայած նախարարության ոսկե մեդալը մի փոքր ժամանակային ուշացումով է հանձնվում օլիմպիական չեմպիոնին, սակայն կարևորն այն լուրջ վերաբերմունքն ու ուշադրությունն է, որով պետությունն արժևորում է օլիմպիական կրկնակի չեմպիոնի ավանդը հայկական սպորտում:
Արմեն Նազարյանն իր կողմից շնորհակալություն հայտնեց ուշադրության համար և նշեց, որ այս մեդալով նախարարն իրեն է փոխանցում հայ ժողովրդի սերն ու գնահատականը իր մարզական ձեռքբերումների համար և վստահեցրեց, որ իր փորձն ու ընդունակությունները սիրով կփոխանցի ապագա երիտասարդ մարզիկներին: Նա միաժամանակ շնորհավորեց պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերի մեդալակիրներին և հույս հայտնեց, որ Ռիո-2016-ում հայ մարզիկները նույնպես կնվաճեն օլիմպիական մեդալներ:
[img]http://msy.am/datas/users/medal.jpg[/img] [img]http://msy.am/datas/users/vkayakan.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
2414 դիտում
15:17 18-08-2015
Թուրք օլիմպիական չեմպիոնին զրկել են ոսկե մեդալից
6044 դիտում
09:30 14-08-2016
Ռիո-2016. Յանա Եգորյանը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց օլիմպիական խաղերում. տեսանյութ
4116 դիտում
22:02 10-12-2020
Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը չի ստանա. Sport.News.am
Այս բաժնից
2395 դիտում
17:22 14-12-2024
Ֆուտզալ - Եվրո-2026. Հայաստան - Դանիա․ ՈւՂԻՂ
2746 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
4057 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային