Դիլիջանի թունելի 10 կմ հատվածի վերանորոգումը վերջնական փուլում է. «ՀԺ»
ՏԿՆ ճանապարհաշինարարական վարչության պետ Քաջիկ Քաբաբյանը «ՀԺ»-ին հայտնել է, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհի Դիլիջանի թունելի 10 կմ հատվածի վերանորոգումը վերջնական փուլում է, ճանապարհը կշահագործվի արդեն այս շաբաթ:
«Թունելը վերանորոգման նպատակով փակ էր հուլիսի 15-ից և նորոգվում է պետբյուջեի միջոցներից»,–հավելում է թերթը։