211652_close_icon
views-count2736 դիտում article-date 09:51 26-08-2014

Կալիֆորնիայում ուժեղ երկրաշարժից տուժածների մեջ հայեր կան

Օգոստոսի 24-ին, ժամը 03.20-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Նապա քաղաքից 8 կմ հարավ-արևելք տեղի է ունեցել 6 մագնիտուդով երկրաշարժ (հիպոկենտրոնը՝ մոտ 11 կմ խորության վրա): Օգոստոսի 26-ի ժամը 06.30-ի դրությամբ երկրաշարժից տուժածների թվաքանակն 207-ը, վնասվել է 100-ից ավելի շինություն: Երկրաշարժին հետևել է 30 հետցնցում՝ 2.5 - 3.6 մագնիտուդով ուժգնությամբ: ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ից կապ է հաստատվել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի ճգնաժամային օպերատիվ կենտրոնի (ՃՕԿ) հետ, որտեղից ստացված տեղեկատվության համաձայն՝ տուժածների թվաքանակը շարունակում է աճել, վերջիններիս թվում կան նաև հայեր, որոնց ինքնությունն ու թվաքանակը ճշտվում է: Կալիֆորնիայի ՃՕԿ-ի հետ պահպանվում է շարունակական կապ. հավելյալ տեղեկատվության մասին կհաղորդվի լրացուցիչ: ՀՀ ԱԻՆ մամլո ծառայություն

Նմանատիպ նյութեր