2011 դիտում
10:02 26-08-2014
ՀՀ Զինված ուժերին գոմեշի միս մատակարարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը տրոհվել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է, որ Հայաստանի Զինված ուժերին գոմեշի միս մատակարարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը դատարան է մտել կիսատ.
«Այս գործով անցնում էին 5 անձինք, մինչդեռ մեղադրյալի աթոռին առայժմ նստած է միայն մեկը՝ գործարար Ալբերտ Օհանջանյանը»:
Թերթի տեղեկություններով՝ գործի տրոհման պատճառն այն է, որ ՊՆ-ում 2 տարի է` դեռ շարունակվում է հաշվարկվել պետությանը հասցված վնասի չափը:
Օրերս էլ «Ժողովուրդ»-ին տեղեկություններ են հասել այն մասին, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն այս օրերին աճուրդի է հանել «Հաղթանակ» զբոսայգու դիմաց գտնվող իր առանձնատունը և էլի մի քանի բաներ:
«Հավանաբար, նրան ստիպել են փոխհատուցել պետությանը հասցրած վնասը»,–հավելում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1234 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1084 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»