«Իրավունք»-ն իր այսօրվա համարի «Բամբասանք» խորագրի ներքո գրում է, որ ՀՅԴ-ն ստվերային բանակցությունների մեջ է իշխանության հետ՝ կրկին կոալիցիա վերադառնալու վերաբերյալ:
Այժմ էլ թերթի աղբյուրը հաղորդել է լրացուցիչ մանրամասներ:
«Այսպես, դաշնակներն ակնկալում են մինչև երեք նախարարական պորտֆել, իսկ ինչ վերաբերում է կոալիցիա վերադառնալու հիմնավորմանը, ապա գլխավոր փաստարկը լինելու է ՀՅԴ-ի վճռորոշ մասնակցությունը սահմանադրական բարեփոխումներին, որն անպայման պետք է պսակվի կառավարման խորհրդարանական մոդելին անցնելով»,–հավելում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։