211652_close_icon
views-count1556 դիտում article-date 17:21 25-08-2014

Աննախադեպ այցելուների քանակ` «Օձունի գանձեր» փառատոնին

Օձունում մարդաշատ է: Արդեն երրորդ անգամ «Միջհամայնքային հանդիպում Օձունում» ծրագրի շրջանակներում գյուղացիները ներկայացնում են իրենց ստեղծած բերքն ու բարիքը, իսկ զբոսաշրջիկները և Հայաստանի տարբեր շրջաններից հյուրերը եկել են «Օձունի գանձերը» տեսնելու: Այս տարի փառատոնին միացել են նաև Կոտայքը, Տավուշը և Երևանը, ինչպես նաև Լոռու մարզի մի շարք համայնքներ` ընդհանուր առմամբ 15 համայնք: Այցելուներն էլ են ավելացել` անցած տարվա 2000-ի փոխարեն այս տարի արդեն 5000 են: Կազմակերպիչների խոսքով` գլխավոր նպատակն է կազմակերպել սկզբնական արտադրողի ու վերջնական սպառողի հանդիպումը: Օձուն համայքնի ղեկավարը համոզված է. Հայաստանի բոլոր համայնքներում գանձեր շատ կան, Օձունն էլ բացառություն չէ: Կոտայքի մարզը փառատոնի մասնակից հյուրերի թվում է, առաջին անգամ է մասնակցում, ներկայացնում է Սոլակ համայնքը, տաղավարում գերակշռում են ձեռագործ աշխատանքները: Համայնքի ղեկավարն ասում է` ներկայանում են առաջին, բայց ոչ վերջին անգամ: Հյուրերը շրջեցին տաղավարներով, ծանոթացան համայնքների ներկայացրած մթերքների տեսականուն, համտեսեցին ու նաև տուն տարան Լոռվա անուշահամ մեղրից ու մուրաբաներից, բուժիչ խոտաբույսերից ու հատապտուղներից, հիացան տարածաշրջանի վարպետների կիրառական արվեստի աշխատանքներով, կրեցին հայկական տարազներն ու լուսանկարվեցին: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32775]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր