Վրաստանը չի ճանաչել Աբխազիայի ընտրությունները
                        «Այսպես կոչված, նախագահական ընտրությունները Աբխազիայի կողմից օկուպացված տարածքում հանդիսանում են արհամարհանք և անարգանք՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների նկատմամբ: Այդ անօրինական գործողությունը հարյուր հազարավոր մարդկանց էթնիկ զտումը և օկուպացիան քողարկող և թվացյալ ժողովրդավարական կառավարման հերթական անհաջող փորձն է»,-ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Վրաստանի ԱԳՆ-ը կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել Աբխազիայում անօրինականորեն անցկացվող նախագահական ընտրությունները:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

