Սիրիայի տարածքից 5 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ
Երեկ երեկոյան Սիրիայի տարածքից իսլամիստները 5 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է ItarTass գործակալությունը, հղում անելով Իսրայելի բանակի մամլո ծառայությանը, հրթիռներն ընկել են Իսրայելի վերահսկողության տակ գտնվող Գոլանի բարձունքներում:
Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Սա առաջին հրթիռակոծությունն է օգոստոս ամսում: Հուլիսի կեսին իսրայելական տարածքը 2 անգամ արդեն հրթիռակոծվել էր Սիրիայի տարածքից: