Իսրայելի ուղղությամբ 70 հրթիռ է արձակվել․ ԶԼՄ֊ներ
Գազայի հատվածից Իսրայելի տարածքի ուղղությամբ շուրջ 70 հրթիռ է արձակվել։ Այս մասին հայտնում են իսրայելական ԶԼՄ֊ները։
Հրթիռները պայթեցվել են 8 բնակելի շրջաններում։ Տուժածներ չեն գրանցվել։
Անվտանգության ուժերի աշխատակիցները մաքրում են ռմբակոծված տարածքները։
Գազայի սահմանի վրա գտնվող բնակիչներին կոչ է արվել կացարաններից դուրս չգալ։