211652_close_icon
views-count2341 դիտում article-date 23:55 23-08-2014

Գյումրիի մանկապարտեզներում խախտումներ են հայտնաբերվել

Գյումրիի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 5-րդ եւ 23-րդ նախակրթարաններ հաճախող երեխաների մոտ աղիքային ինֆեկցիա է ախտորոշվել: Դեպքերը գրանցվել են տարվա հունիս-հուլիս ամիսներին: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակ մասնաճյուղը գրանցված դեպքերի առիթով հաղորդագրություն է ուղարկել Սննդի անվտանգության պետական ծառայություն: Օգոստոս ամսի երկրորդ տասնօրյակում սկսել են ստուգումներ կատարել հիշյալ նախակրթարաններում` 80-90 հարցից բաղկացած հարցաթերթիկների միջոցով: Ըստ պատասխանատուի, խախտումների հայտնաբերման դեպքում կկիրառվեն համապատասխան տուգանքներ: Դրանց վճարելուց հետո, սակայն, տնտեսվարող սուբյեկտների գործելակերպի մեջ փոփոխություն կնկատվի թե ոչ, դժվար է ասել: Իսկ հիշյալ նախակրթարանների տնօրենները նմանատիպ ստուգումների վերաբերում են ինչպես բնականոն աշխատանքի, իսկ երեխաների՝ աղիքային ինֆեկցիայով հիվանդանալու փաստն էլ որեւէ կերպ չեն կապում նախակրթարանի հետ: Չնայած մանկապարտեզների տնօրենների հերքումներին ու արդարացումներին, անզեն աչքով էլ որոշ թերություններ ակնհայտ են:Դրանք բարձրաձայնելու դեպքում էլ աշխատակիցները սկսում են դժգոհել: Ստուգումների արդյունքում մանկապարտեզներում խախտումներ հայտնաբերվել են: Արդյունքները կհրապարակվեն մի քանի օր անց: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32747]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր