Գյումրիի 32/30 տեղամասային ընտրական կենտրոնում քվեախցիկի ետնամասում դուռ կա. «Անկախ դիտորդն» արձանագրել է խախտումներ
                        [b]Ժամը 12:00 դրությամբ «Անկախ դիտորդն» արձանագրել է հետևյալ խախտումները.[/b]
 
Գյումրիի 32/30 տեղամասային ընտրական կենտրոնում քվեախցիկի ետնամասում դուռ կա, որը օգտագործվում է: Այդ մասին ահզանգել ենք Տարածքային ընտրական հանձնաժողով:
Արմավիր քաղաքի 16/11 տեղամասային ընտրական կենտրոնի մոտ ԲՀԿ քարոզչական պաստառով մեքենա է նկատվել:
 Վանաձորի թիվ 6 դպրոցում տեղակայված 23/37 տեղամասային ընտրական կենտրոնում կուտակումներ կան:
 Նույն անձը որպես օգնող հանդես է եկել Աշտարակ քաղաքի երկու՝ 17/01 և 17/03 տեղամասային ընտրական կենտրոններում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

