Ռուսական հումանիտար օգնությունը փոխադրող ավտոշարասյան բեռնատարները հասել են Լուգանսկի տարածք
Ինչպես տեղեկանում ենք Интерфакс-ից, Ուկրաինայի համար նախատեսված ռուսական հումանիտար օգնությունը փոխադրող ավտոշարասյան բոլոր բեռնատարները հասել են Լուգանսկի տարածք:
Այս մասին հայտարարել են Լուգանսկի քաղաքային իշխանությունները: Ներկայումս ընթանում է հումանիտար բեռների դատարկման գործընթացը, ինչից հետո կսկսվի դրա բաշխումը բնակչությանը: Բեռների բաշխումն իրականացնելու է հատուկ հանձնաժողովը: Չի բացառվում, որ այդ օգնության մի մասն ուղղվի ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության տարածք:
Երեկ կեսօրին ռուսական բեռնատարներն Ուկրաինայի հետ սահմանը հատել էին առանց ուկրաինական կողմի համաձայնության: