Ռուսական 3-րդ հումանիտար օգնությունը Դոնբաս է հասել
Ռուսաստանի Դաշնության բեռնատար ավտոմեքենաները հասել են Դոնբաս՝ անցնելով Դոնեցկ-Իզվարինո և Մատվեև Կուրգան մաքսային անցակետը: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Ավտոշարասյունը, որը հումանիտար օգնություն է փոխադրել Դոնբաս, 2 ավտոշարասյուների կբաժանվի՝ նրանցից մեկը օգնությունը կհասցնի Դոնեցկ, իսկ մյուսը՝ Լուգանսկ:
Հոկտեմբերի 28-ին Ռուսաստանը Դոնբաս էր ուղարկել ևս 100 բեռնատար՝ բեռնված սննդով, դեղորայքով և առաջին օգնության այլ պարագաներով: Ռուսաստանի իշխանությունները դիմել էին նաև ՄԱԿ-ին՝ խնդրելով, որպեսզի վերջինս ազդի Կիևի իշխանությունների վրա՝ նպաստելու Ուկրաինայի արևելք հումանիտար օգնություն տեղափոխելուն: