Էստոնիայի հումանիտար օգնությունը հասել է Ուկրաինա
Էստոնիայում հավաքագրված հումանիտար օգնությունը հասել է Կիեւ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի պահեստ, հայտնում է Էստոնիայի հեռուստաընկերությունը:
Օգնությունը ներառում է 20 տոննա չոր կաթ, 4,5 տոննա պահածո եւ այլն: Կիեւից մթերքները կուղարկվեն Օդեսայում ապաստանած փախստականներին:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի տվյալներով, Ուկրաինական կոնֆլիկտի զոհ է դարձել 4 հազար մարդ, իսկ 9 հազարը՝ վիրավորվել է: