Նիկոլ Փաշինյանն ուկրաիներենով շնորհավորել է Զելենսկիին՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերի իր էջում ուկրաիներենով շնորհավորել է Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադմիր Զելենսկիին:
Վարչապետն իր գրառման մեջ նաեւ հույս է հայտնել, որ երկրում իշխանափոխությունը կնպաստի հայ-ուկրաինական հարաբերությունների բարելավմանը:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով Զելենսկին ստացել է 72.5 տոկոս ձայն, Պորոշենկոն՝ 27.5: