Ես չգիտեմ, թե ինչով է զբաղված Սաակաշվիլին Ուկրաինայում. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Բրյուսելում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ անտեղյակ է Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի գործունեությունից։
«Ես նրան հրավիրել էի Ուկրաինա, որպեսզի ինձ օգներ Օդեսայում բարեփոխումներ անցկացնել, ցավոք, բացարձակապես չգիտեմ, թե ինչով է զբաղված պարոն Սաակաշվիլին, քանի որ արդյունքները ինքներդ եք տեսնում։ Նա ոչինչ չի արել, ինչը կարևոր էր»,-ասել է Ուկրաինայի նախագահը՝ պատասխանելով հարցին, թե ինչ գնահատական կտա նախկին նահանգապետի գործունեությանը։
Ավելի վաղ Մ. Սաակաշվիլին Պորոշենկոյին մեղադրել էր իրեն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մտադրության մեջ։