211652_close_icon
views-count2543 դիտում article-date 17:54 22-08-2014

ԱԻ նախարար Արմեն Երիցյանը՝ Վայոց ձորի մարզում

Օգոստոսի 22-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր: Նախարար Երիցյանը Եղեգնաձոր քաղաքում եղավ ԱԻՆ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունում: Նախարարը շրջեց փրկարարական վարչության տարածքում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին: Ինչպես բոլոր մարզերում, այդպես էլ Վայոց ձորում պետք է կառուցվի ճգնաժամային կառավարման կենտրոն: Արմեն Երիցյանը եղավ այն տարածքում, որտեղ նախատեսվում է կառուցել ճգնաժամային կառավարման կենտրոնը, շրջեց տարածքում և տվեց համապատասխան ցուցումներ: Արմեն Երիցյանի հանձնարարությամբ` Վայոց ձորի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում կստեղծվեն հատուկ աշխատանքային պայմաններ հաշմանդամ աշխատակիցներ ընդունելու համար:

Նմանատիպ նյութեր