1060 դիտում
14:04 11-04-2023
Եգիպտոսը նախատեսում էր Ռուսաստանին գաղտնի մատակարարել մինչև 40 հազար հրթիռ. The Washington Post
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին փետրվարին հրամայել է արտադրել մինչև 40 հազար հրթիռ՝ «Ռուսաստան գաղտնի առաքման համար»։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության փաստաթուղթը, որը համացանցում է հայտնվել փետրվար-մարտ ամիսներին Discord chat հավելվածի միջոցով։
Եգիպտոսի ղեկավարը, նշում է թերթը, պաշտոնյաներին հանձնարարել է գաղտնի պահել հրթիռների արտադրությունն ու մատակարարումը «Արևմուտքի հետ խնդիրներից խուսափելու համար»։
Ըստ փետրվարի 1-ին տարածված փաստաթղթի՝ Եգիպտոսի նախագահը հրթիռների արտադրությունը քննարկել է պաշտոնյա Սալահ ադ Դինի հետ (WP գրում է, որ խոսքը հավանաբար ռազմական արտադրության նախարար Մոհամեդ Սալահ ադ Դինի մասին է)։ Նախագահը պաշտոնյային ասել է, որ հրթիռներ պատրաստող գործարանի աշխատողներին պետք է ասել, որ դրանք Եգիպտոսի բանակի համար են։
Ի պատասխան, ինչպես գրում է WP-ն, Սալահ ադ Դինն ասել է, որ «կհրամայի իր մարդկանց աշխատել հերթափոխով, եթե դա անհրաժեշտ լինի, քանի որ դա նվազագույնն է, ինչ Եգիպտոսը կարող է անել Ռուսաստանի ցուցաբերած օգնության համար»: Թե ինչ օգնության մասին է խոսքը, չի նշվում։ Պաշտոնյայի խոսքով՝ «ռուսներն իրեն ասել են, որ պատրաստ են գնել ամեն ինչ»։
Փետրվարի 17-ով թվագրված փաստաթղթի մի մասում նշվում է Ռուսաստանին հրետանային արկերի և վառոդի մատակարարման ծրագրերի մասին։ Պարզաբանվում է, որ վառոդը, որը պետք է մատակարարվեր Ռուսաստանի Դաշնություն, արտադրվում է թիվ 18 գործարանում, որը WP-ն անվանում է «երկար պատմություն ունեցող քիմիական ձեռնարկություն»։
Եգիպտոսի ԱԳՆ խոսնակ Ահմեդ Աբու Զեյդը, մեկնաբանելով փաստաթուղթը, վստահեցրել է, որ «Եգիպտոսի դիրքորոշումը հիմնված է Ուկրաինայի ռազմական հակամարտությանը չմիջամտելու և երկու կողմերի հետ հավասար հեռավորություն պահպանելու պարտավորության վրա»։
ԱՄՆ կառավարության անանուն խոսնակն ասել է, որ ԱՄՆ իշխանությունները չգիտեն, թե արդյոք Եգիպտոսն իրագործել է իր մտադրությունները: «Մենք դա չենք տեսել»,- ասել է պաշտոնյան։

Նմանատիպ նյութեր
1928 դիտում
14:36 11-02-2021
«Սպուտնիկ V»-ն կարող է համաշխարհային հաջողություն բերել Ռուսաստանին. The Washington Post
1337 դիտում
11:18 25-03-2014
Էրդողանը դարձել է Washington Post-ի ծաղրող տեսանյութի հերոսը. տեսանյութ
Այս բաժնից
1102 դիտում
18:19 12-11-2024
COP29-ի շրջանակներում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը
937 դիտում
15:09 12-11-2024
ԱՊՀ երկրների ՊՆ-ները 2025-ին կանցկացնեն ավելի քան 120 համատեղ միջոցառում
1219 դիտում
23:17 11-11-2024
Բաքուն ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսի համար ոչ պիտանի վայր է. Bild