ԱՄՆ-ը պատրաստվում է 700 մլն դոլարի 5000 միավոր հրթիռ մատակարարել Իրաքին
ԱՄՆ-ի իշխանությունները ծրագրում են AGM-114 Hellfire տեսակի 5000 միավոր հրթիռ մատակարարել Իրաքին, որի ընդհանուր արժեքը կկազմի 700 մլն ԱՄՆ դոլար:
Ինչպես նշում է Al-Arabiya հեռուստաալիքը, Իրաքի ղեկավարությունը մտադիր է նշված «օդ-երկիր» տեսակի այդ հրթիռներն օգտագործել ահաբեկչական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման կողմից զավթված տարածքները վերադարձնելու նպատակով:
ԱՄՆ-ի պաշտպանության համագործակցության և անվտանգության գործակալությունում նշել են, որ հրթիռները կօգնեն կառավարական զորքերին ցամաքային գործողություններ իրականացնելիս: ԱՄՆ-ի պետքարտուղարությունն արդեն հավանություն է տվել գործարքին: