211652_close_icon
views-count2021 դիտում article-date 13:23 22-08-2014

Վթարվել է «Գառնի-Երեւան» ջրատարը. կլինեն ջրամատակարարման դադարեցումներ

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, այսօր՝ օգոստոսի 22-ին, առավոտյան Նուբարաշենից ոչ հեռու վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը, որի պատճառով դադարեցվել է հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Սևանի, Ծխախոտագործների, Ծատուրյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան 17, Տիգրան Մեծի պողոտայի 12-80, Նար-Դոսի 1-40, Քրիստափորի 1-15, Խորենացու 28-ից բարձր համարների ու հարակից տարածքների,  Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների ու Արցախի պողոտայի,  Նուբարաշեն վարչական շրջանի,  Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների ու նրբանցքների, Չեխովի 1-21, Բագրատունյաց 41-ից բարձր համարների, Ներքին Շենգավիթ թաղամասի և հարակից տարածքների,  Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների: Ներկայումս ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ ջրատարի գործունեության շուտափույթ վերականգնման նպատակով: Վթարային աշխատանքների իրականացման համար գործող կարգով նախատեսված ժամկետը գերացանցելու դեպքում կտեղեկացվի լրացուցիչ: «Երևան Ջուր» ՓԲԸ

Նմանատիպ նյութեր