Մարզահամերգային համալիրը` ՊՆ հաշվեկշռում. «Ժողովուրդ»
«Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Երեկ ՀՀ կառավարությունը որոշեց պատմամշակութային հուշարձանը հանձնել ՀՀ պաշտպանության նախարարությանը, սակայն համալիրի սեփականատերն այդ որոշումը պատրաստվում է բողոքարկել»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Երեկ ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության առաջարկով Կառավարության նիստում որոշվեց` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանձնել Պաշտպանության նախարարությանը` որպես գույք պարտքի դիմաց՝ կառավարության միջոցառումների շրջանակում:
Armlur.am-ի հետ զրույցում համալիրի սեփականատեր Բորիս Մուրադյանը երեկ ասել է. «Մենք դեմ ենք այս որոշմանը, քանի որ պատմամշակութային օբյեկտը չի կարող լինել ՊՆ հաշվեկշռում: Մենք բողոքարկելու ենք որոշումը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: