211652_close_icon
views-count1491 դիտում article-date 15:48 21-08-2014

Կդյուրանա կենդանական մթերքի արտահանումը Եվրամիության երկրներ

ՀՀ կառավարությունը սահմանել է Հայաստանի Հանրապետությունից Եվրամիության տարածք արտահանվող կենդանական ծագում ունեցող մթերքներում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակները, հաստատել մնացորդային նյութերի հսկողության իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կարգը, միջազգային չափանիշներին չբավարարելու պատճառաբանությամբ ուժը կորցրած ճանաչել ոլորտին վերաբերող իր նախկին որոշումը: 2013 թվականին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Եվրամիության համապատասխան մարմին է ներկայացրել «Մեղրում և մեղվաբուծական մթերքներում մնացորդային քանակների պլանը», լրացված հարցաթերթը և ուղեկցող այլ փաստաթղթերը, որոնք հաստատվել և ընդունվել են ԵՄ հանձնաժողովի և անդամ երկրների կողմից: Հայաստանի Հանրապետությունն ընդգրկվել է մեղր արտահանելու իրավասություն ունեցող երկրների ցանկ: 2014 թվականին ներկայացվել են ձկան, ձկնամթերքի «Մնացորդային քանակների պլանը» և մյուս փաստաթղթերը, որոնք այժմ քննարկվում են: Որոշման ընդունման նպատակն է կենդանական մթերքում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային քանակության սահմանը համապատասխանեցնել Եվրամիության հրահանգին և ապահովել այդ մթերքում մնացորդային նյութերի հսկողությունը: Կառավարությունը թույլատրել է «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» ՊՓԲԸ-ն միացնել «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ ակնկալելով, որ ավելի արդյունավետ կիրականացվեն դրանց վերապահված գործառույթները, կօպտիմալացվեն մասնագիտական և նյութական ռեսուրսները, կտնտեսվեն ֆինանսական միջոցները:

Նմանատիպ նյութեր