Հանս-Յոահիմ Վատցկե. Չեմ հասկանում, թե ինչու Մխիթարյանը պետք է «Բորուսիա» վերադառնա
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հերթական անգամ հայտնել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերադարձը գերմանական ակումբի ծրագրերի մեջ չի մտնում:
«Չեմ հասկանում, թե ինչու Մխիթարյանը պետք է «Բորուսիա» վերադառնա: Ի վերջո, նա լիովին գիտակցել է իր քայլը, երբ տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»: Այնպես որ նրա վերադարձը «Բորուսիայում» ընդհանրապես չի քննարկվում, մանավանդ, որ նրա դիրքում մենք ձեռք ենք բերել Գյոտցեին և Շյուրլեին», ասել է Վատցկեն:
ԱՊԼ-ի այս մրցաշրջանի 10 տուրում Մխիթարյանը մասնակցել է ընդամենը 4 խաղի` խաղադաշտում անցկացնելով 104 րոպե: