211652_close_icon
views-count1623 դիտում article-date 16:36 20-08-2014

Թուրքիան փորձում է ակտիվանալ Կովկասում. տեսանյութ

Ադրբեջանական քարոզչության մեջ զգալի փոփոխություններ են նկատվում: Առաջին անգամ հայերին շրջափակողի հերոսական դիրքերը թողնելով` Բաքուն ինքն իրեն սկսել է ներկայացնել որպես շրջափակված, ընդ որում` նաև Հայաստանի կողմից: Նախիջևանում Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի Պաշտպանության նախարարների հանդիպումը Բաքվում հենց այս տրամաբանությամբ է ներկայացվել` պաշտպանվել Ռուսաստանից, Իրանից և Հայաստանից: Բայց անգամ Ադրբեջանում էլ են ընդունում, որ Նախիջևանի հանդիպման գլխավոր դերակատարը Թուրքիան է: Բաքվին մնում է այն ներկայացնել քարոզչական նպատակներով` ընդգծելով ոչ այնքան հանդիպման ձևաչափը, որքան վայրը: Փորձագետների խոսքով` Թուրքիան փորձում է ստեղծել գործիքներ, որպեսզի իր բանակը ակտիվանա Կովկասում: Սրան է ուղղված նախիջևանյան հանդիպումը: Բայց Թուրքիան ռազմական առումով ինքնուրույն չէ, ՆԱՏՕ-ի առանցքային անդամներից մեկը նման քայլեր անել չի կարող: Թուրքիան, սակայն, կարող է ծանրակշիռ արդարացում ունենալ ՆԱՏՕ-ի գործընկերների առաջ: Ռազմական եռակողմ ձևաչափի իմաստը ենթակառուցվածնքների պաշտպանությունն է, ինչը առանցքային նշանակություն ունի ամբողջ ՆԱՏՕ-ի համար: Դա է պատճառը, որ նախիջևանյան հանդիպմանը պաշտոնապես քննարկել է հենց այդ հարցը: Ստացվում է, որ Թուրքիան փորձում է շրջանցել ՆԱՏՕ-ն, որի անդամ է, ակտիվանալ այնտեղ, որտեղ Իրանն ու Ռուսաստանն են, իսկ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե Հայաստանը տարածաշրջանից դուրս է մնացել: Ձախողված դիվերսիաներից ու քարոզչական պարտություններից հետո Բաքուն ունի նման տպավորություն ստեղծելու կարիքը: Ինչ վերաբերում է Վրաստանին, այստեղ շահերի համընկնում է` պաշտպանվել Ռուսաստանից, և վերջ: Հայաստանի դեմ ուղղված ձևաչափում Թբիլիսին փորձելու է հավասարակշռող քայլերի գնալ: Մտածված, թե պատահաբար, բայց վաղը Հայաստան է ժամանում Վրաստանի վարչապետը: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32646]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր